Ո՞ր նախարարներն ու պաշտոնյաներն են մեկնում արձակուրդ

Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել ՝ պաշտոնյաներին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումների բաժնից։

Ըստ այդմ՝ օգոստոսի 10-ից 10 օրով արձակուրդ է գնացել պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը: Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը:

Օգոստոսի 10-ից 11 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Օգոստոսի 10-ից 5 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Օգոստոսի 8-ից 12 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել Վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը:

Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս