Բաժիններ՝

Բելառուսում հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկում «Լեհաստանի և բալթյան երկրների ռազմականացման ֆոնին»

Բելառուսը համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հաշվի առնելով Լեհաստանի և բալթյան պետությունների ռազմականացման միջոցառումները։ Այս մասին հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

«ՆԱՏՕ-ի դաշինքի և դրա առանձին անդամների գործունեության վերաբերյալ մեր բոլոր կանխատեսումները լիովին հաստատվել են: Իհարկե, մենք ձեռքներս ծալած չենք նստում, այլ ձեռնարկում ենք հակազդման համապատասխան միջոցներ»,- Վոլֆովիչի խոսքն է մեջբերում БелТА գործակալությունը։

Նա ընդգծել է, որ մինչ Բելառուսը «մարտ է մղում» բերքը հավաքելու համար, արևմտյան հարևաններն այլ մարտերի են ձգտում։

«Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ եռանդով են մեր հարևանները ձգտում իրականացնել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի որոշումներում ամրագրված դրույթները, – ասել է ԱԽ պետքարտուղարը։ – Ընդ որում, դա անում են նույնիսկ առաջ անցնելով գրաֆիկներից»։

Նրա խոսքով՝ արևելքից եկող մտացածին սպառնալիքի պատրվակներով «ուժեղացվում են Լեհաստանի և բալթյան երկրների ռազմականացման միջոցառումները»:

«Վարշավան պատրաստակամություն է հայտնել իր տարածքում ընդունելու ամերիկյան մարտավարական միջուկային մարտագլխիկներ: Գնվում են արդի զինատեսակներ», – ասել է Վոլֆովիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս