Բաժիններ՝

Բայդենը հրամանագիր է ստորագրել Չինաստանում ԱՄՆ-ի ներդրումները սահմանափակելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է Միացյալ Նահանգների ներդրումները որոշակի տեխնոլոգիաներում և ապրանքներում այնպիսի երկրներում, որոնք «մտահոգություն են առաջացնում»։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է երկրի ազգային անվտանգության շահերով։

Ներդրումային սահմանափակումները վերաբերում են «ազգային անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող զգայուն տեխնոլոգիաների» ոլորտներին, մասնավորապես՝ կիսահաղորդիչներին և միկրոէլեկտրոնիկային, քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաներին և արհեստական ​​բանականությանը:

«Այս ծրագրի նպատակն է թույլ չտալ, որ մտահոգություն առաջացնող արտասահմանյան երկրներն ԱՄՆ-ի ներդրումներն օգտագործեն տեխնոլոգիաների այս նեղ կազմում, որոնք վճռական նշանակություն ունեն իրենց ռազմական, հետախուզական, հսկողական և կիբեռնետիկական կարողությունների զարգացմանն աջակցելու համար, որոնք սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը», – ընդգծել են Բայդենի վարչակազմում:

Հրամանագրի հավելվածում մտահոգություն առաջացնող երկիր է նշվում Չինաստանը, այդ թվում՝ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանը և Մակաոյի հատուկ վարչական շրջանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս