Արցախում թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են ավելանալ․ ԱՀ ՄԻՊ

Մարդկանց առողջական վիճակի ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են ավելանալ։

Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։

«Ուշաթափությունների դեպքեր են արձանագրվում ամեն օր։ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը թերսնման և սովի անդառնալի հետևանքներն ավելի ակնհայտ է դարձնում»,- գրել է Ստեփանյանը։

Տեսանյութեր

Լրահոս