Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ահմադ Ալ-Հաշանիին:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ հետեւողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Թունիսի Հանրապետության հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ շարունակական առաջընթաց եւ բարօրություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031