ԱՄԷ նորանշանակ դեսպանը պատրաստ է աջակցելու ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլային: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից։

Նախարարը ողջունել է դեսպանին ու ընդգծել Արդարադատության նախարարության եւ ԱՄԷ-ի միջեւ ստեղծված ամուր գործընկերային հարաբերությունները: Գրիգոր Մինասյանը շնորհավորել է տիկին դեսպանին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ երկուստեք կձեւավորվի արդյունավետ համագործակցություն:

Տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները կարեւոր դերակատարում ունեն Հայաստանի դատական համակարգի կայացման գործընթացում եւ նշել, որ անձամբ հետաքրքրված է արդարադատության ոլորտով ու պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը մասնավորապես, դատաիրավական ոլորտի բարեփոխումները, թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը։ Նախարարն ընդգծել է, որ առաջիկայում Հայաստանում տեղի կունենա միջազգային արբիտրաժային կոնֆերանս, որի նպատակներից մեկն է լինելու նաեւ ներկայացնել Կենտրոնի դերն ու գործունեությունը բիզնես ոլորտում, ինչպես նաեւ ապագան ու տեսլականը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ն ունի հարուստ փորձառություն թվայնացման, արբիտրաժային ոլորտներում եւ այս համատեքստում կողմերը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունը:

Դեսպանը մեծ ուրախությամբ հայտնել է, որ իր բոլոր ջանքերը կուղղի արդարադատության ոլորտի թվայնացման եւ արբիտրաժային ոլորտի զարգացման ուղղությամբ:

Նախարարն ու տիկին դեսպանն համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներ իրականացնել Նախարարության եւ Արաբական Միացյալ էմիրությունների միջեւ ստորագրված համաձայնագրի ուղղությամբ:

Կողմերը քննարկել են նաեւ Փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել առկա համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս