Բաժիններ՝

Ոչ սթափ վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել

Ոստիկանությունը բազմիցս է զգուշացրել զերծ մնալ կաշառք տալու և վերցնելու արատավոր երևույթից, սակայն դեպքեր, այնուամենայնիվ, արձանագրվում են:

Օգոստոսի 4-ին Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա: Ստուգվել է վարորդի սթափությունը. պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է: Արձանագրությունը կազմելիս վարորդը պարեկներին է մեկնել 100 դոլար և խնդրել, որ արձանագրություն չկազմեն: Չենթարկվելով հակաօրինական գործողություն չանելու պահանջին՝ վարորդին, այնուամենայնիվ, հաջողվել է փողը դնել պարեկներից մեկի գրպանը:

Կաշառք տալու կասկածանքով պարեկները Արտաշատի բնակիչ 54-ամյա տղամարդուն ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Տղամարդը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031