Նիգերը վերաբացել է հարևան երկրների հետ սահմանները
Նիգերը վերաբացել է ցամաքային և օդային սահմանները հարևան հինգ երկրների հետ։ Այս մասին հաաղորդում է France24-ը։
Երկրի սահմանները փակ էին նախագահ Մոհամեդ Բազումի պաշտոնանկությանը և նրա պահակախմբի կողմից իրականացված հեղաշրջմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում։
«Այսօրվանից վերաբացվել են Ալժիրի, Բուրկինա Ֆասոյի, Լիբիայի, Մալիի և Չադի հետ ցամաքային ու օդային սահմանները», – ասել է զինվորականներից մեկը Նիգերի ազգային հեռուստատեսության եթերում։
France24-ը նշում է, որ հայտարարությունն արվել է ֆրանսիական առաջին տարհանման չվերթից մի քանի ժամ անց։
Ֆրանսիայի գլխավոր շտաբում ավելի վաղ հայտարարել էին, որ չեն պլանավորում Նիգերից վերադարձնել 1500 ֆրանսիացի զինծառայողներին, և որ տարհանման գործողությունը վերաբերում է միայն քաղաքացիական անձանց։ Փարիզն արդեն երեք ինքնաթիռ է ուղարկել Նիգերի մայրաքաղաք Նիամեյ՝ Ֆրանսիայի և եվրոպական մյուս երկրների քաղաքացիներին դուրս բերելու համար։
Միևնույն ժամանակ, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի բարձրաստիճան զինվորականները Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում օգոստոսի 2-4-ը կքննարկեն Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումը։
Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Նիգերի նախագահական գվարդիայի աշխատակիցների մի մասը դեմ է պետության ղեկավար Մոհամեդ Բազումին և հեռացրել է նրան իշխանությունից։ Նիգերի բանակի հրամանատարությունը հայտարարել է նախագահին հեռացած մարտիկներին աջակցելու մասին։
Երկրի նոր ղեկավար է հայտարարվել բանակի գեներալ Աբդուռահման Տչիանին։
Ֆրանսիան և արևմտյան մի շարք երկրներ դատապարտել են ռազմական հեղաշրջումը: