Բաժիններ՝

Սպանության մեղադրանքով պատժի կրումից խուսափող 29-ամյա Սեյրան Գ.-ն հայտնաբերվեց

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին բաժին է ներկայացել 29-ամյա Սեյրան Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Խափանման միջոցը՝ ազատազրկում:

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս