Բաժիններ՝

Գյումրիում տնակ է այրվել

Ժամը 19-անց 10-ի սահմաններում Գյումրու հրդեհային տեսչությունը ահազանգ է ստացել, որ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում՝ նախկին Շտապ բուժօգնության տարածքի հարևանությամբ, բնակելի տնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, անմիջապես կատարվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Դեպքի ժամանակ տնակում ոչ ոք չի եղել, հարևաններն են նկատել, որ տնակն այրվում է, և ահազանգել են հրդեհային տեսչություն: 224/048 տնակի գույքը գրեթե ամբողջությամբ այրվել է, հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տնակը հոսանքազրկվել է: Մեր լրագրողի այն հարցին, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը, դեպքի վայրում աշխատող հրշեջները նշել են, որ այս պահին ոչինչ հայտնի չէ: Առավոտյան տնակի տարածքում հրդեհային տեսչության աշխատակիցներն իրականացնելու են համապատասխան ուսումնասիրություններ՝ պարզելու, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս