Բաժիններ՝

Բաց դիտահորի պատճառով «Մերսեդես»-ը վթարվել է. բարեբախտաբար, վարորդը և ուղևորը չեն տուժել

Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Թովմաս Հովհաննիսյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 33 ՕP 747 համարանիշի ավտոմեքենան, «BMW» խանութների ցանցի հարևանությամբ գտնվող բաց դիտահորի պատճառով վթարի է ենթարկվել:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, վարորդն ու կողքի ուղևորը չեն տուժել, սակայն ավտոմեքենային մեծ չափի նյութական վնաս է պատճառվել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Տիգրան Պողոսյանը:

Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ըստ տեղեկությունների, անբարեկարգ վիճակում գտնվող դիտահորը պատկանում է «Երևան Ջրմուղ»-ին, և նմանատիպ դեպքեր Երևանում հաճախակի են լինում:

Ֆոտոլրագրողը խոսել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Սադոյանի հետ, ով հայտնել է, որ նշված դիտահորն իրենց չի պատկանում: Ավտոմեքենայի սեփականատերը, հնարավոր է՝ որպես փոխհատուցման պահանջ, քաղհայցով դիմի դիտահորի սեփականատիրոջը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս