Ռուսաստանը ավելացրել է Թուրքիայից ներկրվող լոլիկի քվոտան

Ըստ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը որոշում է կայացրել Թուրքիայից ՌԴ ներմուծվող լոլիկի քվոտան 350․000 տոննայից դարձնել 500․000 տոննա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռուսաստանը դեռևս 2022-ի ապրիլից սկսած Թուրքիայից լոլիկի ներկրման քվոտան հասցրել էր 350․000 տոննայի։

Ի դեպ, վերոնշյալ որոշումը թուրքական կայքի կողմից մեկնաբվանվել է, որպես Պուտինից՝ Թուրքիային ուղղված ձիթենու ճյուղ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել թուրքերի կողմից Ազովի հրամանատարներին ազատ արձակելու և ՌԴ-ի կողմից հացահատիկային պայմանագիրը չերկարաձգելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս