Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում չէ. գնդակը Հայաստանի դաշտում է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
«Հիշեցնեմ՝ Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, սակայն դաշինքի առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Գնդակը հայկական կողմում է»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նաև նշել է, որ իրենք պարբերաբար լուսաբանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և այն ջանքերը, որ ՌԴ-ն գործադրում է բարձր մակարդակում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կատարումն ապահովելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: