Այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ հումանիտար, առողջապահական ճգնաժամ. Անահիտ Ավանեսյան

«Մեր մասնագետները, կապի մեջ լինելով մանկաբուժական ծառայության հետ, փորձում են կազմակերպել նաև մասնագիտական հավելյալ աջակցություն: Բայց մեծահասակ պացիենտներ կան, որոնք այս պահին տեղափոխման կարիք ունեն, և ակնկալում ենք հնարավորինս մոտ ժամանակներում տեղափոխում իրականացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նախ հավելեց՝ իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ հումանիտար, առողջապահական ճգնաժամ, ապա տեղեկացրեց, որ կոչերով, գրավոր տեղեկատվություններով ամբողջ ինֆորմացիան փոխանցում է  թե՛ ՄԻՊ-ին, թե՛ Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին:

«Եվ այս ամեն ինչը փաստագրվում է, և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար»,- նշեց  նա:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս