ԲԴԽ-ն սրբավայր չէ, ԲԴԽ անդամներն էլ՝ սրբեր, որ չկարողանաս քննադատել նրանց. Վազգեն Ռշտունի

«Հիմա հարց է առաջանում՝ եթե գովել կարելի է, քննադատել ինչո՞ւ չի կարելի։ Ի վերջո, այդ դատարանը, որը ԲԴԽ-ն երբեմն հանդես է գալիս, դա մեզ համար է, դատավորներիս համար է, որ մեր դատավարություններն ընթանան արդար, և ոչ թե ԲԴԽ-ի ու ԲԴԽ անդամների համար, որ իրենց այդ անվան տակ ոչ մի քննադատական խոսք չասվի։

Ի վերջո, ԲԴԽ-ն սրբավայր չէ, և այնտեղ աշխատող մարդիկ էլ սուրբ չեն, միգուցե լինեն մեջները սուրբ մարդիկ, ամեն դեպքում մենք իրենց այդպես չենք ընկալում, մենք ընկալում ենք նրանց՝  որպես ԲԴԽ անդամներ։

Իսկ ո՞վ է գնահատական տալու ԲԴԽ-ին․ չխոսենք՝ որպես դատարան, չխոսենք՝  որպես առանձին անձինք, գործունեությանը ո՞վ է գնահատական տալու։ Եթե ես, մենք ընտրել ենք ԲԴԽ գոնե դատավոր անդամներին, բա ո՞ւմ են իրենք հաշվետու, ըստ իս՝ ինչպես ԱԺ-ն իրենց ընտրողներին է հաշվետու, իրենք էլ մեզ են հաշվետու։

Եթե մենք տեսնում ենք թերացումներ, եթե անգամ մեր դժգոհություններն արդարացված չեն, ո՞ւմ դիմենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ ասաց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։

Կարդացեք նաև

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին նկատեց՝ անկախ նրանից՝ ով կլինի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը, իր աշխատաոճում փոփոխություն չի լինելու:

«ԲԴԽ-ն սրբավայր չէ, ԲԴԽ անդամներն էլ՝ սրբեր, որ չկարողանաս քննադատել նրանց: Գովել կարելի է, քննադատել՝ ո՞չ: Շատ մտահոգիչ ու աննախադեպ երևույթ է մի օրում 4 դատավորի լիազորություն դադարեցնելը: Այսօրվա ժողովում փորձելու ենք բարձրացնել ԲԴԽ դատավոր անդամներին հետ կանչելու հարց»,- նշեց Վազգեն Ռշտունին:

Հարցին, թե  ԲԴԽ անդամի թափուր տեղի համար միայն մարզերի դատարանների դատավորներին ծանուցելն արդյո՞ք իրեն չի մտահոգում, Վազգեն Ռշտունին պատասխանեց․

«Իհարկե մտահոգում է, իհարկե, այդ հարցը կփորձենք քննարկել և լուծում ստանալ Դատավորների ընդհանուր ժողովում, որովհետև իմ գնահատմամբ՝ Երևան քաղաքի դատավորները պետք է ծանուցվեին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս