Ես գտնում եմ՝ Դավիթ Հարությունյանն անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից. Դավիթ Բալայան

«Կփորձեմ դատավորներին տեղ հասցնել այն հիմքը, որով դիմել էի դատարան»,- ասաց Դավիթ Բալայանը, ով  պնդում է՝ խախտվել է իր՝ ԲԴԽ անդամ ընտրվելու իրավունքը:

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։

Հայցը քննող վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվոր կողմի միջնորդությունը:

Ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Դավիթ Բալայանն ասաց, որ  իր կարծիքով՝ Դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ինքը գտնում է, որ այդպես չի կարող լինել։

Կարդացեք նաև

Նա նաև ասաց՝ ինքը գտնում է, որ Դավիթ Հարությունյանի լիազորություններն անարդար կերպով են դադարեցվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս