Ստյոպա Սաֆարյանը՝ Քըրք Քըրքորյանի այցի մասին
Այսօր 168.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը շուտով Երևան է գալու և միանալու է Հովհաննսիայնի հանրահավաքին:
«Քըրք Քըրքորյանին հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում»,-ասաց Ս. Սաֆարյանը: Մեր դիտարկմանը, թե՝ որպես կուսակցական, կարծում ենք, որ ինքը հավանաբար տեղեկացված կլինի այդ մասին, Ս. Սաֆարյանը նշեց. «Մեզանից ոչ մեկը տեղյակ չի լինում, թե ո՞վ է գալիս հանրահավաք»:
Իսկ այն հակադարձմանը, որ Քըրք Քըրքորյանը մեծ ճանաչում և համբավ ունի, և նրա գալը հանրահավաքներին հաստատ նկատելի կլինի նրանց համար, «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ ինքը նման լուրեր չի կարող մեկնաբանել, քանի տեղյակ չէ:



