Վիկտոր Վալդեսին 12-խաղյա որակազրկում է սպառնում
«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ կայացած խաղից (1։2) հետո մրցավարի հետ վիճելու համար հեռացվել էր խաղադաշտից, կարող է խստորեն պատժվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։
Հանդիպման գլխավոր մրցավար Միգել Անխել Պերես Լասային վիրավորելու համար 31-ամյա իսպանացի ֆուտբոլիստը կարող է 4-ից 12 խաղով որակազրկվել։ Այս մասին տեղեկանում ենք Inside Spanish Football-ից։
Հենց այսպիսի պատիժ է սահմանված Լա լիգայի Կարգապահական կոմիտեի կանոնադրության 94-րդ հոդվածով։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



