Թուրքիան դեպի Ռուսաստան ամենաշատ ապրանքներ փոխադրող 2-րդ երկիրն է
Ռուսական «Точка» բանկը հրապարակել է այն 5 երկրների ցանկը, որոնք 2023-ի առաջին կեսին ամենաշատ ապրանքներն են արտահել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ տրամադրած տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որի մասնաբաժինը կազմում է 42%, երկրորդ տեղում Թուրքիան է՝ 13% մասնաբաժնով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսը (12%): Չորրորդ և հինգերորդ տեղերը՝ համապատասխանաբար՝ Հոնգ Կոնգը (9%) և Ղազախսատնը (5%)։
Անցյալ տարվա ցուցանիշների համաձայն՝ Թուրքիան գտնվում էր 3-րդ տեղում (5%-ով)՝ զիջելով Բելառուսին։