Շաբաթ օրն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ հույս ունեմ առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում. Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին անդրադառնալով Արդադատության միջազգային դատարանի կայացրած որոշմանը՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին կայացրած որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան։

«Եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել, և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործունեությունն է։ Հիմա նման բան չի կարող ասել, քանի որ Լաչինի միջանցքն արգելափակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով, հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում ու էլ ավելի է  ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար։ Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն այնուամենայնիվ շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի պահանջներ ներկայացնել պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակներում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտության մասին՝ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով։

«Երեկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանազատման ու պետական անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։

Կարդացեք նաև

Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ։ Ես իմ մասնակցությունն այդ հանդիպմանը հաստատել եմ, հույս ունեմ հանդիպմանն առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս