Տարադրամի փոխանակման կետի վրա հարձակված կողոպտիչը «Յունիբանկ»-ի աշխատակից է (լուսանկարներ, տեսանյութ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 34 (հանցափորձ) և 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (կողոպուտ, որը կատարվել է խոշոր չափերով՝ բնակարան, պահեստ կամ շինություն ապօրինի մուտք գործելով, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Երևանի բնակիչ, 34-ամյա Շահեն Ղուկասյանի նկատմամբ, ով երեկ՝ մարտի 1-ին, Ավան վարչական շրջանում դիմակավորված ներս էր մտել տարադրամի փոխանակման կետ և հափշտակել 1 միլիոնից ավելի գումար, հետո դիմել էր փախուստի։

Նրան հետապնդել և վնասազերծել էին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի համայնքային ոստիկաններն ու քաղաքացիները։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խմբերը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի և քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավագ քննիչ Ն. Հարությունյանի կողմից ձերբակալված Շ. Ղուկասյանն աշխատում է «Յունիբանկ»-ի Զեյթունի անվտանգության ծառայությունում։

ch-02 ch-03 ch-04 ch-05 ch-06 ch07

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս