Բաժիններ՝

Ինչպես ասում է նախագահը

Կրթության և գիտության դաշնակցական փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀԿ-ի կողմից տարբեր լրատվամիջոցներ ուղարկված քարոզիչները այս օրերին շարունակում են տեղին-անտեղի շարունակ օգտագործել «ինչպես ասում է նախագահը, ինչպես նշեց կուսակցության առաջնորդը»։ Այն, որ նման մարդիկ սրանով փորձում են քողարկել սեփական դիմազրկությունը, ավելի մեծ կշիռ հաղորդել իրենց ճապաղ ու անիմաստ խոսքերի շարանին, դա դեռ ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց թե ինչու դրանց չի սաստում հենց երկրի ղեկավարը, կամ սաստելու լիազորությունը ստացած մարդիկ, այ դա չեմ հասկանում։ Սրանից մի կողմից Թուրքմենստանի հոտ է գալիս, մյուս կողմից՝ Սովետի, որտեղ ռեֆերատ գրող ուսանողից մինչև ակադեմիկոս պարտավոր էին պարբերաբար մեջբերել «մեծ Լենինից» ցիտատներ։ Մտածող մարդկանց մոտ դա զզվանքից բացի այլ զգացողություն չէր առաջացնում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս