Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ասում է մի բան, անում` ուղիղ հակառակը. մամուլ

«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքից ազատել է ոստիկանության՝ Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանին՝ ուղարկելով նրան կադրերի ռեզերվ և այդ պաշտոնում նշանակել է ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին: Սույն տեղեկությունը երեկ պաշտոնապես հաստատել է ոստիկանության լրատվական ծառայությունը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Գյումրու ոստիկանապետի ազատումը, բնականաբար, կապված է փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Գյումրիում արձանագրված Ս. Սարգսյանի համար խայտառակ արդյունքների հետ:

Անմիջապես հետո, ինչպես հայտնի է, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ում դիմումը կառավարությունը նախօրեին բավարարեց:

Գյումրու ոստիկանապետի ազատումը առավել ուշագրավ է նախօրեին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության ֆոնին, թե որևէ մեկին պատժելու, հեռացնելու խնդիր դրված չէ: Ավանդույթի համաձայն, փաստորեն, Սերժ Սարգսյանն ասում է մի բան, անում` ուղիղ հակառակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս