Բաժիններ՝

Վարչապետը Մոսկվա չի գնա. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի վերջին մարտի սկզբներին սպասվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Մոսկվա. ուժի մե՞ջ է այցը՝ հարցրինք ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Կբեյանին: «Ոչ, քանի որ որոշվել է ավելի բարձր մակարդակով այց կազմակերպել, Տիգրան Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցը հետաձգվել է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «ավելի բարձր մակարդակը» Սերժ Սարգսյանն է, որը մարտի տասներկուսին հանդիպելու է Վ. Պուտինի հետ, որոշ գնահատումներով՝ քննարկելու ոչ միայն Մաքսային և Եվրասիական միության հարցը, այլև ապագա վարչապետինը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս