Բաժիններ՝

Ուկրաինայում հայտնել են Զելենսկու՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով կատարելիք այցի պայմանը

Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը կախված կլինի ռազմաճակատում տիրող իրավիճակից։ Այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Մենք սովորաբար նախապես որևէ մեկնաբանություն չենք անում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք հայտարարում։ Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ կախված է լինելու մարտի դաշտում տիրող իրավիճակից»,- ասել է Նիկիֆորովը։

Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղարը հավելել է, որ այս պահին վերջնական որոշում չի կայացվել։ Նիկիֆորովը նաև ուշադրություն է հրավիրել Զելենսկու հայտարարությունների վրա, ով, ըստ նրա, հստակ նկարագրել է հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս