Пир во время чумы. գավառական կրկեսը` Ազգային պատկերասրահում

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ իր, Նիկոլ Փաշինյանի, Աշոտիկի և դուստրերի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում զբոսանքից: Այվազովսկու նկարների ցուցասրահում նրանք սպորտային հագուստով են՝ Հայաստանի զինանշանով շորտերով և վերնահագուստով, գլխարկով:

 

Հուսանք` պատկերասրահի մյուս այցելուներին, հատկապես` զբոսաշրջիկներին նրանց այցելության պահին հեռացրած կլինեին, որպեսզի այդ խայտառակ տեսարանին ականատես չլինեին: Դժվար չէ պատկերացնել միջին վիճակագրական եվրոպացու դեմքի արտահայտությունը, երբ պատահաբար պարզի, որ իր կողքով անցնող, թափառաշրջիկ շապիտոյի մշտական բնակիչների հագուկապով խումբը երբեմնի ժողվարչապետն ու նրա ընտանիքն են։

Այդպես էլ այս ընտանիքի անդամները չսովորեցին՝ ինչը որտեղ պետք է կրել կամ որտեղ, ինչպես է պետք ներկայանալ: Գավառականությունը, գեղցիությունը դրոշմ է, որը, փաստորեն, անհնար է վերացնել անգամ Թոմ Ֆորդի թանկարժեք դիզայներ-խորհրդատուների, թանկարժեք ու ճոխ կենցաղի միջոցով:

Մեկը լիներ այս ընտանիքի անդամներին հիշեցներ, որ Արցախում այս պահին 120.000 մարդ շրջափակման մեջ է, հացի հերթեր են, դեղորայք չկա ու ընդամենը մի քանի օր առաջ 4 հայ տղաներ են զոհվել այս զույգի սիրելի Ալիևի կողմից. երկու երիտասարդների՝ ժամկետային զինծառայողների մարմինները այսօր են Եռաբլուրում հողին հանձնվել, իսկ Եռաբլուրում հուղարկավորված իրենց զավակների, ամուսինների ու եղբայրների շիրիմներին արցախցիները չեն կարողանում այցելել իրենց «կիրթ ու կառուցողական», ցեղասպան գործընկերոջ պատճառով։

Մինչ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում թիկնազորով զբոսնում ու զվարճանում էին՝ «տրճիկ տալով», հենց այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին Արցախում զոհված 2 զինծառայողներին՝ Երվանդ Թադևոսյանին և Սամվել Թորոսյանին: Արցախցի տղաներին հրաժեշտ տալու էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, հարազատները, շարքային քաղաքացիներ, որոնք մեծ ցավ են ապրել տղաների մահվան բոթը լսելիս:

Ի դեպ, տևական ժամանակ անգամ այս տղաների մարմինները չէին կարողանում Հայաստան հասցնել, որ հուղարկավորեն։

Իսկ հիմա՝ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա չէին զոհված զինծառայողների հուղարկավորության արարողութկանը: ԱԺ պատգամավորներ և նախարարներ ևս ներկա չէին: Անգամ ձևական կողմն արդեն չեն պահում. երևի վախենում են չկարողանան զսպել հրճվանքը։

Տեսանյութեր

Լրահոս