Բաժիններ՝

Տավուշում հատուկ օպերացիայի արդյունքում ոստիկանություն է բերման ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին. shamshyan.com

Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող Mercedes մակնիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան և ավտոմեքենայի մեջ հնարավոր է զենք-զինամթերք լինի: Տեղում օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և կանգնեցրել մեքենան: Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ. ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Նշվում է, որ ուղևորներից մեկը եղել է Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Տ. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Կեղի գոլդ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Դեպքի փաստով Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այդ փաստաթղթերով Տ. Խաչատրյանը, Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Մրտեյանը, և մյուս ուղևորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Բաբայանը, ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս