Պատանի հայ գեղասահորդը հանդես կգա ազատ ծրագրի մրցումներում
Իտալիայի Միլան քաղաքում ընթանում է գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Կարճ ծրագրում երևանցի Սլավիկ Հայրապետյանը գրավեց 23–րդ տեղը:
Այս արդյունքը կարելի է ասել` վարկանիշային էր, քանզի Սլավիկը իրավունք ստացավ հանդես գալ ազատ ծրագրի մրցումներում:
ՀԱՕԿ–ի լրատվության բաժին
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը