Գրիգոր Նարեկացու մասին ֆիլմը կցուցադրվի նաև ԱՄՆ-ում (թրեյլեր)

«Իկառ» ֆիլմ-ստուդիայի «Հովիվը» ֆիլմը հանրության դատին կներկայացվի նաև ԱՄՆ-ում: Մարտի 3-ից  ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Վաշինգտոնի  հանդիսատեսին: Այն Երևանում մեծ էկրաններին էր բարձրացել դեռևս անցյալ տարի: Մեկ շաբաթ մեծ էկրաններին ցուցադրվելուց հետո, «Հովիվը» ֆիլմը ցուցադրվեց նաև Հանրային հեռուստատեսությամբ, ապա դադարեցվեցին ցուցադրությունները: «Ֆիմը մեծ դիտում ապահովեց, հնչած կարծիքներն էլ բազմազան էին: Հիմա ցանկանում ենք ցուցադրել այն նաև ԱՄՆ-ում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  ռեժիսոր Արտակ Ավդալյանը: «Հովիվը» գեղարվեստական ֆիլմ է, որը պատմում է 10-րդ դարի հանճարեղ աստվածաբան, միստիկ փիլիսոփա, բանաստեղծ, երգահան Սբ. Գրիգոր Նարեկացու վարքի մասին: Ֆիլմի նկարահանման աշխատանքները  տեղի են ունեցել Արևմտյան Հայաստանի Վանա լճի մոտ գտնվող Նարեկ գյուղում, նրա մոտակայքում գտնվող քարայրներում, ուր ճգնել է Գրիգոր Նարեկացին: Գլխավոր դերում  դերասան Արթուր Կարապետյանն է:

Տեսանյութեր

Լրահոս