
Հետախուզվողը հայտնաբերվեց Հաղթանակ թաղամասում

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 27-ին, ժամը 16.00-ին, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Մանվել Բ.-ն, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։