ԱՄՆ սենատը Ֆինանսների նախարարի պաշտոնում հաստատել է Ջեյկոբ Լյուի թեկնածությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը երեկ Ֆինանսների նախարարի պաշտոնում հաստատել է Ջեյկոբ Լյուի թեկնածությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆինանսների նախարարի պաշտոնում Սպիտակ տան աշխատակազմի 57-ամյա ղեկավար և Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության նախկին ղեկավար Լյուի թեկնածությունն առաջադրել է հունվարի սկզբին:
Ֆինանսների նախարարի պաշտոնում Լյուի նշանակումը տեղի է ունենում ԱՄՆ տնտեսության համար բարդ ժամանակաշրջանում. երկիրը կանգնած է այսպես կոչված բյուջետային արգելակալանքի շեմին, որով նախատեսվում է 10 տարում պետական ծախսերը կրճատել 1.2 տրիլիոն դոլարով, որից 85 միլիարդ դոլարը՝ միայն ֆինանսական այս տարում: