Բաժիններ՝

Պարզվել է` երեկ «Ռոբերտո» խանութի դիմաց «Գազել»-ի, «Nissan»-ի և «Suzuki»-ի ավտովթարի հետևանքով վիրավորի ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի հանձնարարականով` Ոստիկանության կենտրոնականի բաժինը պարզել է երեկ` փետրվարի 26-ին, Երևանի Աբովյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել թիվ 41 երթուղու ուղևոր 40-ամյա Ժասմեն Հարությունյանը:

Վերջինս, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է թիվ 17 պոլիկլինիկայում` որպես ակնաբույժ:

Պարզվել է նաև, որ կայանված վիճակում վթարի ենթարկված «Suzuki» մակնիշի` 22 ԼԼ 915 համարանիշի ավտոմեքենայի սեփականատերը Երևանի պետական համալսարանի դասախոս 35-ամյա Աննա Մախսուդյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 26-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Աբովյան փողոցում թիվ 41 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի՝ 3587 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 56-ամյա Աշոտ Մնացականյանը Աբովյան 36 շենքի դիմաց բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի բնակիչներ 27-ամյա Ավետիք Գրիգորյանին պատկանող «Nissan» մակնիշի՝ 99 OP 299 և 35-ամյա Աննա Մաղսուդյանին պատկանող «Suzuki» մակնիշի՝ 22 LL 915 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ «Գազել»-ի վարորդը Աբովյան փողոցում նկատել էր բաց դիտահորը և փորձել էր շրջանցել այն, ինչից հետո տեղի էր ունեցել բախումը:

Իսկ թիվ 41 երթուղու վարորդը փորձում էր խուսափել ՃՈ աշխատակիցների հարցերից, քանի որ, ըստ տեղեկությունների, նրա ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի ժամկետն անցած էր եղել:

Կարճ ժամանակում վթարի վայր էին ժամանել նաև «Սիլ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ Աբովյան փողոցով քայլում էր ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ով, նկատելով վթարը, մոտեցել էր և հետաքրքրվել տեղի ունեցածի մասին, ինչից հետո հանձնարարել էր Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանին, որպեսզի պատկան մարմինների ներկայացուցիչների հետ վերացնեն տրանսպորտային միջոցների համար ճանապարհին առաջացած խոչընդոտները:

Լուսանկարն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս