Բաժիններ՝

«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքային կոորդինատորը Սյունիքի մարզում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդին

Երեկ՝ փետրվարի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մանվել Սողոմոնյանը, վարելով «ԲՄՎ X5» մակնիշի 33 ՕՕ 610 համարանիշի ավտոմեքենան, Բռնակոթ գյուղի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում գրանցված, սակայն Բռնակոթ գյուղում բնակվող 20-ամյա Ժորա Սիմոնյանին: Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով երիտասարդին տեղափոխել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Սիսիանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Սողոմոնյանն աշխատում է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի Սիսիանի մասնաճյուղում՝ որպես տարածքային կոորդինատոր:

լուսանկարը՝ Գ. Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս