Բաժիններ՝

Օջալանը եռաքայլ պլան է առաջարկել «Քրդական հարցի» լուծման համար

MK-Turkey ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը «Քրդական հարցի» կարգավորման վերաբերյալ իր պատրաստած «ճանապարհային քարտեզը» հանձնել է բան այցելած քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությանը (ԽԺԿ):

ԽԺԿ-ին մոտ կանգնած աղբյուրը բացահայտել է այդ «ճանապարհային քարտեզի» մանրամասները: Աղբյուրի խոսքերով՝ Օջալանն առաջարկել է «Քրդական հարցի» կարգավորման եռաքայլ պլան: Առաջին կետն առնչվում է Թուրքիայի տարածքից PKK-ականների՝ դեպի Հյուսիսային Իրաք հեռանալուն, ինչը պետք է իրականացվի մարտի 21-ին Նովրուզի նշումից հետո:

Օջալանը կառավարությանը կոչ է արել այդ օրերին չիրականացնել ռազմական գործողություններ: Երկրորդ փուլում Օջալանն առաջարկում է ստեղծել նվազագույնը երկու հանձնաժողով՝ տվյալ խնդրի շուրջ հասարակական ակտիվ քննարկումների համար: Այդ հանձնաժողովներից մեկը ձևավորվելու է Թուրքիայի խորհրդարանում:

Այդ հարթակները կոչված են վերածվելու հաշտեցման գործընթացի քարշիչ ուժը և հստակեցնել դրա հիմնական, այդ թվումնաև օրենսդիր վեկտորները: 3-րդ փուլն առնչվում է PKK-ի նախկին անդամներին սոցիալական կյանք ակտիվորեն ներգրավելուն: Նշվում է, որ Օջալանն այս ամենը շարադրել է 20 էջանոց ձեռագիր տեքստում: Դրանում խոսք է գնում նաև Թուրքիայի նոր Սահմանադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728