Ինչո՞ւ են իրավապահները ռեյդեր իրականացրել ՔԿՀ-ներում, ո՞ր հիմնարկների պետերի հեռախոսներն են առգրավվել
168.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտից իրավապահ մարմինները «ռեյդեր» են իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ խուզարկություններ են իրականացրել «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում:
Մեր տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվել՝ ինչպես ազատազրկված անձանց խցերում, այնպես էլ՝ աշխատակիցների կաբինետներում: Ավելին, տեղեկություններ կան, որ իրավապահներն առգրավել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների պետերի հեռախոսները, համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները:
Թե ինչո՞վ է պայմանավորված իրավապահ մարմինների ուշադրությունը քրեակատարողական հիմնարկների նկատմամբ, կներկայացնենք առաջիկայում: