Հղի կնոջը մահ պատճառած Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելքը, իսկ նույն Փաշինյանի որդուն միայնակ առևանգելու մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ՝ կալանքը. Րաֆֆի Ասլանյան
Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում արդարադատության որակի ցուցիչը հետևյալն է. Հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահ պատճառած՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ նույն Փաշինյանի 23-ամյա որդուն Եռաբլուր տանելու նպատակով միայնակ առևանգելու մեջ մեղադրվող՝ հայրենիքին իր որդուն նվիրած, հերոսածին մոր, կնոջ նկատմամբ կիրառելի է համարվել ծայրահեղ խափանման միջոց կալանքը։
Կարծում եմ, որ նրանց մեղսագրվող հանցագործությունների հանրային վտանգավորության անհամատեղելիությունը, մեղադրյալների միջև տարբերությունը բացատրելու կարիք չկա»։