Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց՝ կալանքի հիմքերն ամբողջությամբ բացակայում են, անգամ նախագահող դատավորն էր դա գիտակցում. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 1 ամսով  կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝  Գայանե Հակոբյանին:

Նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ձերբակալության իրավաչափության վերաբերյալ իրենց բողոքը մերժվել է և բավարարվել  վարույթն  իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը:

«Մեզ համար սա անհասկանալի էր, քանի որ միջնորդության քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման: Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց, որ կալանքի հիմքերն ամբողջությամբ բացակայում են: Բոլորի համար դա տեսանելի էր, անգամ ոչ իրավաբանի համար կարող էր տեսանելի լինել, որ կալանավորման հիմքերի մասին խոսք լինել չէր կարող: Հարցադրումներից  պարզ էր դառնում, որ անգամ նախագահող դատավորն էր դա գիտակցում, ընկալում, հասկանում, և դրա վերաբերյալ էր հարցեր տալիս: Իսկ թե ինչու նման որոշում կայացրեց, այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- ասել է Գայանե Հակոբյանի փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս