Փրկարարները Ջերմուկում ոտքը վնասած ՌԴ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 15։54-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին Ջերմուկ քաղաքի եղնիկի արձանի մոտակայքում ընկել և վնասել է ոտքը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Ըստ աղբյուրի՝ շտապօգնության աշխատակիցները տեղում տուժած Լ․ Մ․-ին (ծնված 1966 թ․, ՌԴ քաղաքացի) ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
Նշվում է, որ փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի բուժմիավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։