Ղեկավարները պետք է հաշվետու լինեն ձախողված բանկերի համար․ Ուորեն Բաֆեթ
Berkshire Hathaway Inc. կոնգլոմերատի ղեկավար, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ ձախողված բանկերի ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն սխալների համար, որոնք որոշ դեպքերում թաքնվում են «պարզ տեսադաշտում»: Այս մասին գրել է Bloomberg-ը։
Բաֆեթը հայտարարել է, որ կանոնակարգը, որը վերահսկում է բանկային ոլորտը, լի է խեղաթյուրված խթաններով, ինչպես նաև կարգավորիչների, քաղաքական գործիչների և մամուլում տիրող ցնցումների վատ մեսիջներով ուղղված ամերիկյան հանրությանը:
«Իրավիճակը բանկային ոլորտում շատ նման է նրան, ինչը միշտ եղել է բանկային ոլորտում. վախը միշտ վարակիչ է», – ասել է Բաֆեթը շաբաթ օրը Օմահայում (Նեբրասկա) կոնգլոմերատի տարեկան ընդհանուր ժողովում: Տույժերը պետք է «հարվածեն այն մարդկանց, ովքեր խնդիրներ են առաջացրել»։
Ինքը՝ Բաֆեթը, կապի մեջ է եղել Բայդենի վարչակազմի հետ բանկայի ոլորտի խառնաշփոթում ունեցած դերի մասին, մարտին հայտնել է Bloomberg-ը: Միլիարդատեր ներդրողն ունի ճգնաժամի մեջ հայտնված բանկերին օգնելու երկար պատմություն՝ օգտագործելով իր ներդրումային կարգավիճակն ու ֆինանսական հզորությունը՝ վերականգնելու վստահությունը վատառողջ ընկերությունների նկատմամբ: Bank of America Corp.-ը 2011 թվականին Բաֆեթից շահել էր կապիտալի ներդրում այն բանից հետո, երբ նրա բաժնետոմսերն անկում էին ապրել ցածր հիփոթեքային վարկերի հետ կապված կորուստների պատճառով: Բաֆեթը շաբաթ հայտարարել է, որ դեռ ունի բաժնետոմսեր այդ բանկում։