Բաժիններ՝

Մահացու դանակահարություն Գառնիում

Փետրվարի 24-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արտուշ  Գևորգյանը, որը, գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին, ժամը 13.00-ին, Ջրվեժ գյուղից բերման է  ենթարկվել  1992 թ. ծնված Արման Շ.-ն, որը խոստովանել է, որ փետրվարի 23-ին, ժամը 23.00-ից  24.00-ն ընկած ժամանակահատվածում, Գառնի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արտուշ  Գևորգյանին դանակով հարվածել է ինքը:
Արման Շ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս