Էրդողանական վարչախմբի նպատակն իր համար «վատթարագույն» սցենարում Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը գրում է. «Ըստ էրդողանական վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցչի՝ Թուրքիայի օդային տարածքի փակումը հայկական օդանավերի թռիչքների համար պայմանավորված է Երևանում ընդամենը մեկ արձանի բացմամբ։

Հիմա մի պահ մտքով մոդելավորեք, որ Հայաստանից և դեպի Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները հիմնականում կատարվեին Թուրքիայի տարածքով, և այդ ճանապարհը հենց այս պահին փակվեր, դիցուք, այն բանի համար, որ Երևանում չեն ապամոնտաժում Անդրանիկ Օզանյանի արձանը։

Էրդողանական վարչախմբի նպատակն իր համար «վատթարագույն» սցենարում Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է, այնպես որ այդ ուղղությամբ, իբր, զարգացման հեռանկարի որևէ հույս փայփայելն անմիտ պատրանք է և ոչ ավելին։

#թշնամու_իրական_վիճակը»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031