Պուտինը իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1109643.jpg)
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում:
Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։
«Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն պահպանելու կարևորությունը», – նշված է հաղորդագրությունում։
Կրեմլում հավելել են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։