Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկու նավեր կժամանեն Հելսինկի

Հյուսիսատլանտյան դաշինքի երկու ֆրեգատներ չորս օրով Ֆինլանդիայի մայրաքաղաք կժամանեն Բալթիկ ծովում անցկացված վարժանքներից հետո: Նման հայտարարություն է հրապարակել Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը։

«ՆԱՏՕ 1 մշտական ​​ծովային խմբի կազմից (SNMG1) երկու ֆրեգատ Հելսինկիում կգտնվեն 2023 թ. ապրիլի 13-ից 16-ը: Ժամանելուց առաջ նրանք զորավարժությունների են մասնակցել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ դրանք գերմանական FGS Mecklenburg-Vorpommern և պորտուգալական NRP Bartolomeu Dias ֆրեգատներն են։

«Երկու ֆրեգատներն էլ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, Ֆինլանդիայի առափնյա նավատորմի նավերի հետ միասին վարժանքներ են անցկացրել Ֆիննական ծոցում: Զորավարժություններին մասնակցել են FNS Purunpää, FNS Raahe և FNS Porvoo ֆիննական նավերը», – հստակեցվում է հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել ապրիլի 4-ին։ Սրանք Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի առաջին զորավարժություններն էին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցումից հետո:

Ապրիլի սկզբին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցումից և Ռուսաստանի սահմանների հետ դաշինքի շփման գծի ընդլայնվելուց հետո իրավիճակը Հյուսիսային Եվրոպայում արմատապես կփոխվի. Մոսկվան սպառնալիքները վերացնելու համար ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս