Բաժիններ՝

Սմարթֆոնների և պլանշետների օգտագործումն արգելվելու է մարտական դիրքերում և զորամասերում

Ինտերնետային հասանելիություն ունեցող տեխնիկական ցանկացած միջոցները (սմարթֆոն, պլանշետ, նոութբուք) արգելվելու են ոչ միայն մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողներին, այլ նաև զորամասերում։

Ազգային ժողովում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Ընդհանրապես, հեռախոսների միջոցով, որոնք ունեն ինտերնետային հասանելիություն, հակառակորդը կարող է թե տեղորոշման խնդիրը լուծել, թե տեղեկություններ ստանալ, ինչպես նաև սրանք կարող է դրանք որպես խայծ օգտագործել սոցիալական ցանցերի միջոցով։ Բացի այդ, մենք ևս մի խնդիր ունենք, որը կարծում եմ, համընդհանուր բնույթ է կրում՝ խաղադրույքներ կատարելու խնդիրը։ Բայց մենք բացառություն ենք սահմանել, որ ըստ անհրաժեշտության, ծառայության իրականացման բնույթից ելնելով, Պաշտպանության նախարարությունը կարող է թույլատրել այս կամ այն զինծառայողին տվյալ պահին օգտագործել սմարթֆոն հեռախոսը»,- ասաց Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս