«Զադնի չկա»

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգության» անդամ  Դավիթ Սանասարյանը դիմելով հրապարակում հավաքված քաղաքացիներին` ասաց, որ իրենք «զադնի» գնացողը չեն: Իսկ «ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը թվարկեց այն  քաղաքներն ու գյուղերը, որտեղ հաղթանակ է տարել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Հ. Խուրշուդյանի` Ր. հովհաննիսյանը հաղթնակա է տարել Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Աբովյանում, Էջմիածնում, Արմավիրում, Սպիտակում, Նոյեմբերյանում, Իջևանում, Նոր Հաճնում, Եղեգնաձորում, իսկ Երևանում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ձայների աննշան առավելություն է ստացել: Հ. Խուրշուդյանը հանգամանորեն նշել է ընտրախախտումները, ապա ասել, որ Ր. Հովհաննիսյանի գլխավորությամբ` հայ ժողովուրդն իրականացնումէ  սահմանադրական հեղափոխություն: Իսկ ինչ վերաբերում է ընտրախախտումներին, ապա, ըստ նրա, դրանք իրակացնող անձինք պատասխան են տալու: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ իրենք պայքարի մեջ են, որը երեկ չի սկսել: «Այս պայքարը որևէ մեկի դեմ չէ, բոլորի համար է»,- ասաց Թ. Պողոսյանը, ում խոսքով` Հայաստանում այլևս ոտքի է կանգնել մի ամբողջ սերունդ: Իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ շեշտեց, որ իրենք միշտ տեղ են տվել քաղաքացիական հասարակությանը:

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով։

Տեսանյութեր

Լրահոս