Րաֆֆի Հովհաննիսյան. «Ասացի` ճանաչեք ժողովրդի հաղթանակը» (տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին` ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ 5 տարի հետո արտագաղթը, աղքատությունը պետք է լինի պատմության դասագրքերում: Ըստ նրա` սա վերադարձի Հայաստանն է: Նրա խոսքով` ով ճանաչում է Կոսովան, պարտավոր է ճանաչրել ԼՂՀ-ն: Ապա նշեց, որ ինքը ցանկանում է իրատես ռազմավարական նշանակությամբ հարչաբերությունների աշխարհի պետությունների հետ` թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Արևմուտքի հետ, ինչը, ըստ նրա, պետք է լինի ՀՀ շահերից բխող: «Այս հրապարակը ոչ միայն մեր անցյալի, այլև մեր ապագայի հրապարակն է:»,- նկատեց Ր. Հովհաննիսյանը, ապա դիմելով հրապարակում հավաքվածներին ասաց.
«Անպայման չէ, որ ես համաձայնեմ այստեղ հնչող յուրաքանչյուր խոսքի հետ, և անպայման չէ, որ դու համաձայնեք իմ ամեն մի խոսքի հետ»,- նշեց Ր. Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ երեկ ՀՀ նախագահական նստավայրում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը` ասաց, որ ինքը գնաց, քանի որ վախ չունի սեփական հայրենիքում:
«Ասացի` ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը` ոչ, ասացի` շամպայն խմելու փոխարեն` նոր ընտրություն ՀՀ ապագայի համար` պատասխանեց`ոչ,»,- իր և նախագահի զրույցի մասին ասաց Ր. Հովհաննիսյանը, ում ասելով` ինքը նախագահից պահանջել է, որ եթե պատրաստ չէ նոր ընտրություն անելու, ժողովրդի հաղթանակն ընդունելու, ուրեմն` վերջին անգամ է ասում` պատժել ընտրակեղծարարներին, հետ կանչել մարզպետներին, նախարարներին, քաղաքապետներին, ովքեր մասնակցություն ունեն այդ գործում:
«Եթե չունեք այն ուժը, որ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, ապա նվազագույնը, չնեղանաք ինձնից, ես մինչև կյանքիս վերջը ձեզ հետ եմ լինելու»,- քաղաքացիներին դիմեց Ր. Հովհաննիսյանը, ում խոսքով` իրենք պետք է պահանջեն անցնել համամասնականան ընտրակարգի և անմիջապես կազմակերպեն խորհրդարանական նոր ընտրություններ: «Մենք այլևս ասելիք չունենք»,- ասաց նա` ավելացնելով. «Այս ժողովրդկաան շարժումը, տղերք ջան, չի մարելու: Մենք գնալու ենք դեպի հաղթանակ»,- նշեց «Ժառանգության» նախագահը:
Նա հայատարարեց, որ վաղը ժամը 12:00-ին Աշտարակում, 14:30-ին` Վանաձորում, 17:00-ին` Գյումրիում, իսկ կիրակի ժամը 15:0-ին Երևանի մայր հրապարակում հրապարակային հանդիպումներ է ունենալու:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո հրապարակում հավաքված քաղաքացիները քայլերթով գնացին Հյուսիսային պողոտա, որտեղից կվերադառնան Ազատության հրապարակ: