Բաժիններ՝

Իր ելույթում Ջոն Քերին հիշատակել է գոյություն չունեցող Կիրզախստան երկրի մասին

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին իր նշանակումից հետո ունեցած առաջին ելույթում հիշատակել է գոյություն չունեցող երկրի՝ Կիրզախստանի (Kyrzakhstan) մասին՝ շփոթելով Ղազախստանի ու Ղրղզստանի հանրապետությունները:

Փետրվարի 20-ին Վիրջինիայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Քերին հայտարարել է. «ԱՄՆ պետդեպարտամենտի համարձակ աշխատակիցները … աշխատում են երկրագնդի առավել վտանգավոր վայրերում: Նրանք կոռուպցիայի դեմ պայքարում են Նիգերիայում: Նրանք աջակցում են օրենքի գերակայությանը Մյանմարում: Նրանք պաշտպանում են ժողովրդավարական վերափոխումները Կիրզախստանում ու Վրաստանում»:

Ջոն Քերիի այս ելույթը տեղադրվել է ամերիկյան դեսպանատների կայքերում: Նրա այս սայթաքումը նկատել են The Global Post թերթի լրագրողները, որոնք Քերիից պահանջել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ պաշտոնական այցով Իսրայել մեկնելուց առաջ պարզաբանել, թե որտեղ է գտնվում Կիրզախստանը:

Փետրվարի 22-ի դրությամբ ամերիկյան դեսպանատների կայքերում տեղադրված Քերիի այդ ելույթում այլևս բացակայում էր Կիրզախստան բառը, որը փոխարինվել էր Ղրղզստանով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատը Պետքարտուղարի պաշտոնում Քերիի թեկնածությունը հաստատեց այս տարվա հունվարի 29-ին, և նա փետրվարի 1-ին այդ պաշտոնում փոխարինեց Հիլարի Քլինթոնին: Քերին սեփական թեկնածությունն առաջադրել է 2004 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, սակայն պարտվել է Ջորջ Բուշ-կրտսերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս