Սպանության պատվեր` Արմեն Կոնևսկոյի մահվան դիմաց. մամուլ
«Կրասնոդարի երկրամասի դատարանը քննելու է երեք տղամարդկանց դեմ քրեական գործ, որոնք, քննության տվյալներով, 2011թ. Նովոռոսիյսկում փորձել են սպանել քրեական հեղինակության։ Սպանության ենթադրյալ պատվիրատուն՝ Արտեմ Հարությունովը, գտնվում է հետախուզման մեջ։
Հետաքննությունը պարզելէ, որ Հարությունովը որոշել է պատվիրել քրեական հեղինակության սպանությունը՝ համարելով, որ վերջինիս պատճառով բանտում մահացել է իր եղբայրը՝ «օրենքով գող» Արմեն Հարությունյանը, որն առավել հայտնի է Արմեն Կոնևսկոյ անվամբ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։