Ի՞նչ է կերել Անդրիաս Ղուկասյանը հացադուլից հետո

168.am-ը հետաքրքրվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանից, թե ինչպե՞ս է իր առողջական վիճակը: Հիշեցնենք, որ նա 30 օր գտնվում էր հացադուլի մեջ` պայքարելով արդար ընտրությունների անցկացման համար:

«Ես ինձ նորմալ եմ զգում: Դեռ անհրաժեշտ է մի քանի օր, նույնիսկ՝ շաբաթ, որպեսզի ամբողջությամբ վերականգնեմ իմ կարողությունները»: Հարցին՝ հիվանդանոց գնալո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ, ըստ բժիշկների,երկարատև հացադուլի ժամանակ մարդու օրգանիզմում արտադրվում են թունավոր նյութեր, և մարդը կանոնավոր բուժման կարիք է ունենում, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Ես հիմա իմ անձնական բժշկի վերահսկողության տակ եմ գտնվում: Եթե առաջանա այդ կարիքը, իհարկե, ստիպված կլինեմ գնալ հիվանդանոց, այս պահին դրա կարիքը չկա: Վերջին երկու օրն օգտագործում եմ հյութեր, դեռ այլ բանի կարիք չկա»:

Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց նաև շատերին հուզող հարցին, թե ո՞րն է եղել այն ճաշատեսակը կամ ուտելիքը, որ նախագահի նախկին թեկնածուն տևական հացադուլից հետո փորձել է. «Առայժմ միայն կարող եմ օգտագործել հյութեր և պյուրեներ, օգտագործում եմ գազարի հյութ` ջրի հետ բացված: Մոտակա 5 օրը միայն դա կարող եմ»: Նա նշեց, որ ճաշերը կուտի 2-3 շաբաթից: «Էս ընթացքում միայն հյութեր և մրգային պյուրեներ եմ օգտագործում, մինչև օրգանիզմս կվերականգնի աշխատանքը: Իսկ այս օրերին որևէ սնունդ ընդունելը կարող է մահվան բերել»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս