Կվերահաշվարկվեն 10 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին սահմանված ժամկետում` մինչև փետրվարի 19-ի ժամը 18.00-ը, թ.թ. 2, 3 և 5 ԸԸՀ-ները ստացել են 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին չորս և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներից երկուսը ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի և մեկը` ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք: Վերահաշվարկի ևս մեկ դիմում ներկայացրել է թ.3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ բոլոր 47 դիմումները ներկայացվել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս